Հայտնի է՝ Չեմպիոնների Լիգայում որ երկրի ակումբը կփոխարինի «Զենիթին»

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել, որում հայտարարվում է 2022/23 մրցաշրջանում ռուսական ակումբների և ազգային հավաքականների մասնակցության կասեցման մասին։

Ռուսական ակումբները չեն կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին։ ՌՊԼ-ում վաղաժամ չեմպիոնությունից հետո այդ տեղը պետք է զբաղեցներ «Զենիթը»:

ՈւԵՖԱ-ն հայտնել է, որ ռուսական ակումբի փոխարեն կխաղա Շոտլանդիայի չեմպիոնը։ Այդ տեղի համար ներկայումս 2 հավակնորդ կա՝ «Սելթիկը», որը առաջնության ավարտից 3 տուր առաջ ունի 86 միավոր, և «Ռեյնջերսը» (80 միավոր)։