«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Վիլյառեալի» դեմ պատասխան խաղին։
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ բրազիլացին շարունակում է ցավեր զգալ ոտքի վնասվածքից հետո։
Կլոպը նաև ասել է, որ թիմում «ստամոքսի վիրուս» է եղել, բայց բոլոր ֆուտբոլիստներն ապաքինվել են։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը նախատեսված է մայիսի 3-ին։ Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 2։0 հաշվով։