Կարիմ Բենզեմա. ««Սանտյագո Բեռնաբեուում» մենք երկրպագուների կարիքն ավելի շատ կունենանք, քան երբևէ»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո (3:4) մեկնաբանել է իր իրացրած 11 մետրանոցը. Նա խոսել է նաև  թիմի պլանների մասին.

«Եթե չվրիպես, երբեք չես սովորի 11 մետրանոց, իրացնել. Ես շատ վստահ եմ ինքս ինձ վրա։

«Սանտյագո Բեռնաբեուում» մենք երկրպագուների կարիքն ավելի շատ կունենանք, քան երբևէ։ Մենք ինչ-որ կախարդական բան ենք անելու, այն է՝ հաղթելը:

Ցանկանում ենք հաղթել Լա Լիգայում ու Չեմպիոնների Լիգայում»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Real Madrid Info-ն։

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում 34-ամյա ֆրանսիացին «պանենկայով» գրավել է մրցակցի դարպասը։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 41 գոլի հեղինակ։