Ունայ Էմերին՝ «Լիվերպուլի» դեմ խաղի մասին. «Մենք հստակ ծրագիր և հաղթաթղթեր ունենք»

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի՝ «Լիվերպուլ» – «Վիլյառեալ» հանդիպումից առաջ «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է թիմի մարտավարության մասին:

«Նրանք յուրահատուկ խաղաոճ ունեն «Էնֆիլդում»: Կարծում եմ՝ սա իմ տեսած լավագույն «Լիվերպուլն» է, դա մեզ մոտիվացնում է խաղալ առավելագույնս կենտրոնացած՝  հաղթանակի հասնելու համար:

Մենք կարող ենք մրցակցություն ապահովել, սովորական պայմաններում «Լիվերպուլն» գերազանցում է մեզ, բայց մենք հստակ ծրագիր և հաղթաթղթեր ունենք:

«Մանչեսթեր Յունայթեդը» «ավտոբուս» էր կանգնեցրել «Էնֆիլդում» վերջին խաղի ժամանակ: Դա մեզ համար չէ. «Էնֆիլդում» «ավտոբուս» չի լինելու»,- Էմերիի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: