Սերժ Օրյե. «Երբեմն ատում ես Մոուրինյոյին և ուզում ես սպանել նրան»

«Թոթենհեմի» նախկին պաշտպան Սերժ Օրյեն, ով այժմ հանդես է գալիս «Վիլյառեալում», վերհիշել է Ժոզե Մոուրինյոյի հետ իր աշխատանքը։

«Մոուրինյոն լսում է քեզ, հետո ասում, թե ինչ է մտածում: Երբեմն դու ատում ես նրան և ցանկանում սպանել, բայց հետո սկսում ես սիրել նրան, քանի որ նա ի ծնե հաղթող է, և ես շատ առումներով ինձ նույնացնում եմ նրա հետ: Ես ոչինչ չունեմ Ժոզե Մոուրինյոյի դեմ»,- Օրյեի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

Իվուարցին «Թոթենհեմում» խաղացել է 2017-ից 2021 թվականներին, իսկ Ժոզե Մոուրինյոն թիմի հետ աշխատել է 2019-2021 թվականներին, իսկ այժմ մարզում է «Ռոման»: