Կառլո Անչելոտտին ասել է՝ որն է «Ռեալի» նպատակը Չեմպիոնների Լիգայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին խաղի մասին, որը կայանալու է այսօր:

«Մենք չենք կարող հաջողություն անվանել կիսաեզրափակիչ դուրս գալը, եզրափակիչը հաջողություն կլինի, բայց դրա համար պետք է հաղթահարել «Մանչեսթեր Սիթիի» արգեքը:

Թիմը պետք է կոմպակտ խաղա պաշտպանությունում։ Պաշտպանությունը շատ կարևոր կլինի։ Երբ «Սիթին» տիրի գնդակին մենք պետք է պաշտպանվենք, այլ ոչ թե պարզապես նայենք գնդակին: Բայց երբ մեզ մոտ լինի գնդակը, պետք է օգտագործել հարձակման կարգը»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։