«Ման. Սիթիի» 2 ֆուտբոլիստի մասնակցությունը «Ռեալի» դեմ խաղում հարցականի տակ է

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպաններ Կայլ Ուոքերն ու Ջոն Սթոունզը կարող են բաց թողնել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» դեմ առաջին հանդիպումը։ Այս մասին խոսել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան.

«Կայլ Ուոքերը չի մարզվել վերջին 10 օրվա ընթացքում, Ջոն Սթոունզը չի մարզվել ապրիլի 20-ին կայացած «Բրայթոնի» դեմ խաղից հետո։ Այնպես որ, ես չգիտեմ, թե արդյոք նրանք խաղադաշտ դուրս կգան: Տեսնենք, թե ինչպիսին կլինի նրանց ինքնազգացողությունը: Այսօր որոշում կկայացնենք։ Թեև կան կասկածներ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։