Կառլո Անչելոտտին խոսել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջիկա խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք առաջին խաղի մասին։

«Երկու թիմերի համար էլ բարդ հանդիպում է լինելու: Կիսաեզրափակիչ դուրս գալը մեզ համար հաջողություն չէ. պետք է հաղթահարել «Մանչեսթեր Սիթիի» արգելքը: Կփորձենք հասնել ցանկալի արդյունքի»,- Անչելոտտիի խոսքն է մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա այսօր «Էթիհադում»: