Էտյեն Կապու. «Ունայ Էմերիի շնորհիվ ես 33 տարեկանում սովորեցի ֆուտբոլ խաղալ»

«Վիլյառեալի» կիսապաշտպան Էտյեն Կապուն «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին հանդիպման նախօրեին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի մասին։

«Ունայ Էմերին միշտ ունի նոր մարտավարական գաղափարներ, իրավիճակի նոր տեսլական: Կարծում եմ՝ նա հանճար է։ Նրա գլխավորությամբ ֆուտբոլիստների տաղանդն իրացվում է: Դա անհավանական է, 33 տարեկանում ես սովորեցի ֆուտբոլ խաղալ: Մարզչի անհատականությունը շատ բան է նշանակում։ Էմերին օգնեց ինձ ճիշտ մարզավիճակ ձեռք բերել, և ես շատ պարտական եմ նրան»,- Կապուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլ» – «Վիլյառեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։