Դանի Պարեխո. «Անհամբերությամբ սպասում ենք «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը»

«Վիլյառեալի» կիսապաշտպան Դանի Պարեխոն խոսել է «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղի մասին:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք հիանալի մարզավիճակում գտնվող մրցակցի դեմ խաղին: «Վիլյառեալն» Անգլիա է գնում մեծ վստահությամբ։ Միասին մենք ուժեղ ենք։

Նախորդ տարի «Վիլյառեալը» պատմություն կերտեց, մենք հաղթեցինք Եվրոպա Լիգայում։ Այս տարի մենք նույնպես պատմություն ենք կերտում, և դա պատահական չէ։ Մենք վստահ ենք մեր նախագծի հարցում, որը գոյություն ունի երկար տարիներ»,- Պարեխոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Լիվերպուլ» – «Վիլյառեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։