Հասան Սալիհամիջիչը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը ասել է, որ ակումբը չի ցանկանում վաճառել լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն։

«Չենք վաճառի Լևանդովսկուն, եթե նույնիսկ «Բարսելոնան» 50 մլն եվրո առաջարկի։ Հաջորդ մրցաշրջանում նա կմնա «Բավարիայում»։ Նրա պայմանագրի ժամկետը կլրանա 2023 թվականին»,- ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է Լևանդովսկու ծառայություններով և առաջարկ է պատրաստում գերմանական ակումբի համար։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 43 խաղում 48 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։