Ջանլուիջի Դոնարումա. «Մենք ափսոսում ենք ՉԼ-ում կրած պարտության համար, սակայն կփորձենք լրացնել բացը»

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման հայտարարել է, որ կմնա թիմում։

«Ես մնում եմ ՊՍԺ-ում և ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների Լիգայում։

Ես անդրանիկ մրցաշրջանն եմ անցկացնում այստեղ և գոհ եմ թիմում ունեցած իմ կարգավիճակից։

Մենք ափսոսում ենք Չեմպիոնների Լիգայում կրած պարտության համար, սակայն կփորձենք լրացնել բացը։

Մենք ցանկանում էինք լավ հանդես գալ Եվրոպայում և պարտությունը մեզ շոկի ենթարկեց։

Կփորձենք հաջորդ անգամ հաղթել Չեմպիոնների Լիգայում»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։