Պաուլո Դիբալան «գաղտնի հանդիպում» է անցկացրել անգլիական ակումբի հետ

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները՝ «կարմիր սատանաների» ապագա մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատում արգենտինացի ֆուտբոլիստի տաղանդը։ Մանչեսթերյան ակումբի ղեկավարներն արդեն «գաղտնի հանդիպում» են անցկացրել հարձակվողի հետ, տեղեկացնում է The Express-ը։

Հիշեցնենք, որ Դիբալան ամռանը կհեռանա «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ կողմերը համաձայնության չեն եկել նոր պայմանագրի շուրջ։

Էրիկ տեն Հեգը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Յունայթեդը» նոր մրցաշրջանից առաջ: Հոլանդացի մասնագետը, ով ներկայումս աշխատում է «Այաքսում», նշանակալի փոփոխություններ է նախատեսում իր ապագա թիմի կազմում։