«Ինտերը» պատրաստ է Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը վաճառել «Բարսելոնային»

«Ինտերը» կարող է վաճառել հարձակվող Լաուտարո Մարտինեսին:

Միլանյան ակումբը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստին բաց թողնել «Բարսելոնա», որը շարունակում է հետաքրքրվել հարձակվողի ծառայություններով, հայտնում է Diario Sport-ը:

Հնարավոր գործարքում կարող են ներառել կատալոնական ակումբի հարձակվող Մեմֆիս Դեպայի կամ կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերները:

Չնայած ակումբների միջև եղած շփումներին՝ «Բարսան» հարձակման գիծն ուժեղացնելու առաջնային այլ թեկնածուներ ունի։ Սակայն կատալոնական ակումբն ի գիտություն է ընդունել Մարտինեսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։