«Յուվենտուսի» երկրպագուները դեմ են հանդես եկել Մասիմիլիանո Ալեգրիին

«Յուվենտուսի» երկրպագուները դժգոհ են մնացել թիմի ցուցադրած խաղից Իտալիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Բոլոնիայի» դեմ հանդիպմանը (1:1), տեղեկացնում է Football Italia-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ շատ երկրպագուներ դեմ են հանդես եկել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։ Երկրպագուները կոչ են անում վերադարձնել Անտոնիո Կոնտեին, ով թուրինյան ակումբը մարզել է 2011-2014 թվականներին:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսն» այժմ 63 միավորով 4-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: