Դիեգո Սիմեոնե. ««Ատլետիկոն» հանգիստ ընդունեց Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատասխանել է այն հարցին, թե արդյոք հպարտ է իր թիմի խաղով Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպմանը (0:0):

«Մենք միշտ հպարտանում ենք մեզանով: Եվ մեզ մեկ այլ խաղ պետք չէ, որպեսզի ավելի հպարտանանք ինքներս մեզանով: Մենք գիտենք, թե ինչ աշխատանք ենք կատարել վերջին տարիներին։ «Ատլետիկոն» ամեն ինչ տվեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում և հանգիստ ընդունեց Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը։ Մենք հպարտ ենք մեր թիմով», – Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Երկխաղյա դիմակայության արդյունքով «Ատլետիկոն» 0:1 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս մնաց մրցաշարից։ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում Պեպ Գվարդիոլայի սաները կհանդիպեն Մադրիդի «Ռեալի» հետ։