Հարձակվող Լյուկ դե Յոնգն ամռանը կվերադառնա «Սևիլիա»

«Բարսելոնան» պատրաստ է այս ամռանը բաժանվել հարձակվող Լյուկ դե Յոնգից, ով 2021 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել էր «Սևիլիայից», հաղորդում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին հոլանդացի ֆուտբոլիստին չի տեսնում հաջորդ մրցաշրջանի թիմում: Նա կարծում է, որ հարձակվողը կարող է վերադառնալ «Սևիլիա», որտեղ նրան արդեն սպասում է ակումբի մարզիչ Խուլեն Լոպետեգին։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։