Դարվին Նունեսի ծառայություններով հետաքրքրված են միանգամից մի քանի գրանդ ակումբներ

«Նյուքասլը» հետաքրքրված է «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունեսի ծառայություններով:

Ըստ Foot Mercato-ի՝ անգլիական ակումբը 60 միլիոն եվրո է առաջարկել նրա տրանսֆերի դիմաց։

22-ամյա ուրուգվայցու ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Ատլետիկոն»։

Այս մրցաշրջանում Նունեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: