Ֆլորիան Գրիլիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Հոֆենհայմի» կիսապաշտպան Ֆլորիան Գրիլիչը հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է ամռանը կազմակերպել 26-ամյա ավստրիացու տրանսֆերը, հայտնում է The Telegraph-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր ֆուտբոլիստի նկատմամբ իտալական «Ռոմայի» և «Ինտերի» հետաքրքրության մասին։

Portal Transfermarkt-ը ավստրիացի կիսապաշտպանին գնահատում է 16 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Գրիլիչը Գերմանիայի առաջնությունում «Հոֆենհայմի» կազմում անցկացրել է 18 հանդիպում և գոլ չի խփել։