Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան բարձր է գնահատել «Լիվերպուլի» և Եգիպտոսի ազգային հավաքականի վինգեր Մոհամեդ Սալահի խաղային որակները։
«Մուհամեդ Սալահը վերջին տասնամյակի աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Նա անհավանական ռմբարկու է»,- ասել է Կուրտուան:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Սալահը անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:
Ընդհանուր առմամբ Սալահն իր կարիերայի ընթացքում 494 խաղում խփել է 230 գոլ և կատարել 111 գոլային փոխանցում։