Մարիո Հերմոսոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Ատլետիկոյի» պաշտպան Մարիո Հերմոսոյով, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ ակումբը ցանկանում է ձեռք բերել ձախլիկ կենտրոնական պաշտպանի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, և որպես  հավանական տարբերակ դիտարկում է 26-ամյա իսպանացուն գնելու հնարավորությունը:

2021/22 մրցաշրջանում Հերմոսոն «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: