Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը այս ամառ կարող է փոխել թիմը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա սերբի տրանսֆերի գնման գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» է։

Ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում անձամբ է հետաքրքրված «ծեր սինիորայի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լացիոն» ցանկանում է 80 միլիոն եվրո ստանալ սերբ կիսապաշտպանի վաճառքի համար։

Ստացված եկամուտներով «Լացիոն» ցանկանում է գնել ֆուտբոլիստներ, որոնք համապատասխանում են «Արծիվների» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիի պահանջներին։