Պոլ Պոգբան դադարեցրել է ՊՍԺ-ի հետ բանակցությունները

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է վերադառնալ «Յուվենտուս», հայտնում է Tuttosport-ը։

Հանուն թուրինյան ակումբի առաջարկի ֆրանսիացի ֆուտբոլիստը դադարեցրել է բոլոր բանակցությունները ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ.

Կիսապաշտպանը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ չնայած անգլիական ակումբը փորձում էր պահել նրան։

Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Պոգբայի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։