«Ինտերը» կարող է վաճառել հարձակվող Լաուտարո Մարտինեսին:
Միլանյան ակումբը պատրաստ է արգենտինացի ֆուտբոլիստին բաց թողնել «Բարսելոնա», որը շարունակում է հետաքրքրվել հարձակվողի ծառայություններով, հայտնում է Diario Sport-ը:
Հնարավոր գործարքում կարող են ներառել կատալոնական ակումբի հարձակվող Մեմֆիս Դեպայի կամ կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերները:
Չնայած ակումբների միջև եղած շփումներին՝ «Բարսան» հարձակման գիծն ուժեղացնելու առաջնային այլ թեկնածուներ ունի։ Սակայն կատալոնական ակումբն ի գիտություն է ընդունել Մարտինեսի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։