«Լիվերպուլը» նոր տրանսֆերային նպատակ ունի

Ավստրիական «Զալցբուրգի» կիսապաշտպան Լուկա Սուչիչը հայտնվել է անգլիական «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում։

Այս մասին հայտնում է Bild-ի գերմանական հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները մտադիր են հաջորդ ամառ ուժեղացնել դաշտի կենտրոնը և Սուչիչին դիտարկում են որպես թիմն ուժեղացնելու գլխավոր թեկնածուներից մեկը։

Երիտասարդ ֆուտբոլիստին հավակնում են նաև իտալական «Միլանը» և «Յուվենտուսը»:

Այս մրցաշրջանում 19-ամյա Լուկա Սուչիչը «Զալցբուրգի» կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 13,5 միլիոն եվրո։