Դոմենիկո Բերարդին հայտնվել է անգլիական գրանդի դիտակետում

«Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին հայտնվել է «Լիվերպուլի» թիրախում, հայտնում է Fichajes-ը:

Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 27-ամյա իտալացու տաղանդի երկրպագուն է։

Իտալացի հարձակվողով բացի «Լիվերպուլից» հետաքրքրվում են  «Արսենալը»,«Լեսթերը», «Միլանը» և «Նապոլին»:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բերարդին «Սասուոլոյի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 35 միլիոն եվրո: