«Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին հայտնվել է «Լիվերպուլի» թիրախում, հայտնում է Fichajes-ը:
Ըստ աղբյուրի՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը 27-ամյա իտալացու տաղանդի երկրպագուն է։
Իտալացի հարձակվողով բացի «Լիվերպուլից» հետաքրքրվում են «Արսենալը»,«Լեսթերը», «Միլանը» և «Նապոլին»:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բերարդին «Սասուոլոյի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Portal Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 35 միլիոն եվրո: