Մադրիդի «Ռեալը» մոտ է խոշոր գործարք ավարտելուն

Մադրիդի «Ռեալը» մոտ է Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի տրանսֆերը ձեռք բերելուն՝ հաղորդում է լրագրող Սերխիո Սանթոսը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացին «Արքայական ակումբի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկն է:

Նշվում է, որ ակումբների միջև բանակցությունները վերջնական փուլում են և կողմերը շուտով կավարտեն գործարքը։