Լուկա Մոդրիչը առաջարկ է ստացել միանգամից երկու ակումբից

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դեռ չի համաձայնեցրել «Ռեալի» հետ նոր պայմանագիրը։

Լրագրող Սերխիո Սանթոսը հայտնում է, որ Լուկան  երկու առաջարկ ունի՝ «Յուվենտուսից» և Քաթարյան ակումբներից մեկից:

Ընդ որում, երկու ակումբներն էլ նրան երկու տարվա պայմանագրեր են առաջարկում։

36-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է այս ամառ, սակայն կողմերը շուտով բանակցություններ կսկսեն համագործակցությունը շարունակելու համար։

Մոդրիչը կհամաձայնի Մադրիդի «Ռեալի»՝ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու առաջարկին, սակայն նա կնախընտրեր, որ ակումբը պաշտոնապես դիմեր իրեն մի քանի ամիս առաջ։

«Ռեալում» մնալն առաջնահերթություն է կիսապաշտպանի համար։ Նա մտադիր է կարիերան ավարտել մադրիդյան թիմում, որի կազմում հանդես է գալիս 2012 թվականից։