Ջորդան Հենդերսոնը՝ «Վիլյառեալի» մասին. ««Լիվերպուլի» համար հեշտ չի լինելու»

«Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո խոսել է մրցաշարի կիսաեզրափակչում «Վիլյառեալի» դեմ դիմակայության մասին։

«Մենք կցանկանայինք ավելի լավ հանդես գալ, բայց կարծում եմ, որ լավ սկսեցինք այս հանդիպումը, կարող էինք ավելի շատ գոլեր խփել առաջին խաղակեսում: Մենք լավ խաղացինք, բայց ցավում ենք բաց թողած գոլերի համար։ Մենք գիտեինք, որ դժվար է լինելու:

«Վիլյառեալը» դուրս թողեց Չեմպիոնների Լիգայի ուժեղագույն ակումբներին: Այն շատ լավ թիմ է, և մեզ համար հեշտ չի լինելու։ Պետք է պատրաստ լինենք բոլոր ուժերը ներդնելու համար, հուսով եմ՝ կկարողանանք դուրս գալ եզրափակիչ»,- Հենդերսոնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։