ԱՊԼ-ի 2 ակումբները կպայքարեն Լուկաս Պակետայի տրանսֆերի համար

«Արսենալը» և «Նյուքասլը» հետաքրքրված են «Լիոնի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի ծառայություններով, հայտնում է The Chronicle-ը:

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ հույս ունեն 24-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սպասվում է, որ հնարավոր տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 58 մլն ֆունտ:

2021/22 մրցաշրջանում Պակետան «Լիոնի» կազմում մասնակցած 37 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com պորտալը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 31,5 մլն ֆունտ: