Անտոնի Մարսիալը խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը, ով վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Սևիլիայում», չի ցանկանում մնալ թիմում։ Մարսիալը անձամբ է անրադարձել այս թեմային.

«Ինձ համար շատ, դժվար է շարունակել խաղալ «Սևիլիայում»: Ես տեղափոխվել եմ այստեղ՝ իմանալով, որ պետք է վերադառնամ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մրցաշրջանի ավարտից հետո կլքեմ «Սևիլիան և կվերադառնամ Մանչեսթեր»,- ասել է Մարսիալը ABC-ին:

Այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացին մասնակցել է 10 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը։