Կառլոս Տևեսը կարող է վերադառնալ ԱՊԼ

«Թոթենհեմը» դիտարկում է արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին գնելու տարբերակը:

Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 38-ամյա հարձակվողը ապրիլի 16-ին Պրեմիեր Լիգայի «Բրայթոնի» դեմ խաղի ժամանակ կհանդիպի ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:

Տևեսն արդեն խաղացել է Կոնտեի գլխավորությամբ «Յուվենտուսում»:

Արգենտինացին խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում» և «Մանչեսթեր Սիթիում»:

Տևեսի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որը նա լքել է 2021 թվականի ամռանը։