«Բենֆիկան» հրաժարագին է սահմանել Դարվին Նունյեսի համար

«Բենֆիկայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Դարվին Նունյեսը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի» և Եվրոպայի այլ թոփ ակումբների դիտակետում։

Ըստ Goal-ի, «Բենֆիկայի» ղեկավարությունը հայտնել է 22-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված ակումբներին, որ «արծիվները» պատրաստ են բաց թողնել Նունեսին 135 միլիոն եվրոյի դիմաց:

Ընթացիկ մրցաշրջանում Նունեսը բոլոր մրցաշարերում «Բենֆիկայի» 36 խաղում դարձել է 31 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։