«Թոթենհեմը» որոշում է կայացրել Դեյան Կուլուշևսկու ապագայի վերաբերյալ

«Թոթենհեմը» ցանկանում է գնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկու ամբողջական տրանսֆերը:

Ներկայումս Դեյանը վարձավճարով հանդես է գալիս լոնդոնյան ակումբում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ Անգլիայում վստահ են, որ վարձակալության ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ է գնել շվեդի տրանսֆերը, ուստի պատրաստ են կիսապաշտպանի համար վճարել 35 մլն եվրո։

21-ամյա Կուլուշևսկին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեկուկես տարի վարձավճարով տեղափոխվեց «Թոթենհեմ»։

Անգլիական թիմի կազմում անցկացրած 11 հանդիպումներում շվեդ ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։