Գերմանական գրանդը ցանկանում է թիմ հրավիրել Էդեն Ազարին

Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի ծառայություններով։ Հաղորդում է Cadena Ser-ը:

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը պատրաստ է մրցել Լոնդոնի «Արսենալի» հետ, որը նախատեսում է 31-ամյա բելգիացի հարձակվողին վերադարձնել Անգլիայի Պրեմիեր Լիգա։ «Բորուսիան» պատրաստ է  վերամիավորել Ազար եղբայրներին. Էդենի կրտսեր եղբայր Տորգանը, ներկայումս խաղում է «իշամեղուների» կազմում: Նախկինում Ազար եղբայրները միասին հանդես են եկել Լոնդոնի «Չելսիի» կազմում։