«Լիլի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան շարունակում է կոնֆլիկտային փոխհարաբերություններ ունենալ ակումբի ղեկավարության հետ:
Սոցցանցերում ֆրանսիացի ֆուտբոլիստն ակումբի նախագահին (Լուիս Կամպոսին) և գլխավոր մարզչին (Ժոսլեն Գուրվենեկին) անվանել է «այլասերվածներ»։
Այժմ Բեն Արֆան չի մարզվում թիմի ընդհանուր խմբում, նա արդեն հեռացվել է կազմից թիմի գլխավոր մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը հունվարին դարձավ «Լիլի» ֆուտբոլիստ՝ թիմի հետ կնքելով մինչև մրցաշրջանի ավարտը նախատեսված։ Այժմ ֆրանսիական ակումբը ցանկանում է խզել պայմանագիրը 35-ամյա ֆուտբոլիստի հետ։