Թոմաս Տուխելը՝ «Սաութհեմփթոնի» նկատմամբ հաղթանակի մասին. «Շատ լավ խաղ ցուցադրեցինք»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի հերթական տուրի խաղում «Սաութհեմփթոնի» նկատմամբ լոնդոնյան ակումբի ջախջախիչ հաղթանակը (6:0):

«Շատ լավ մրցելույթ էր, արժանի հաղթանակ: Այս մարզադաշտում խաղալը հեշտ չէ, բայց մենք կարողացանք հեշտությամբ հաղթել։ Մենք չափազանց զգույշ աշխատեցինք գնդակի հետ և կարողացանք հաղթել։

Մենք շատ էինք ցանկանում շտկել իրավիճակը։ Մենք ոգևորվածությամբ գնացինք մենապայքարիների՝ հանդիպման հենց սկզբից անընդհատ շանսեր ստեղծելով»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։