«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն այս ամռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Foot Mercato-ն:
Փարիզյան ակումբն արդեն կապ է հաստատել բելգիացի ֆուտբոլիստի նախկին գործակալ Մինո Ռայոլայի հետ, որպեսզի վերջինս օգնի ամռանն իրականացնել տրանսֆերը:
28-ամյա հարձակվողը «Ինտերից» «Չելսի» է տեղափոխվել 2021 թվականին 115 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։
2021/22 մրցաշրջանում Լուկակուն «ազնվականների» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։