Մատեյս դե Լիգտ. ««Յուվենտուսն» արժանի էր «Կալյարիի» նկատմամբ հաղթանակին»

«Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտն ամփոփել է Ա Սերիայի 32-րդ տուրի «Կալյարիի» հետ հանդիպումը (2:1):

«Վատ սկսեցինք հանդիպումը, անմիջապես գոլ բաց թողեցինք։ Միգուցե մենք չափազանց անտրամադիր էինք, շատ հեշտությամբ կորցրինք գնդակը, այդ պատճառով խաղը շատ դժվարացավ, բայց ի վերջո կարողացանք հաղթել։

Հիմա մենք շաբաթական մեկ հանդիպում ենք անցկացնելու, պետք է քրտնաջան մարզվել հաջորդ խաղերում հաղթելու համար։ Այսօր մենք արժանի էինք հաղթանակի»,- Դե Լիգտի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Ավելացնենք, որ «Յուվենտուսն» այժմ 62 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: