Ռոբին վան Պերսին հրաժարվել է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին հրաժարվել է վերադառնալ թիմ՝ որպես մարզչի օգնական, հայտնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հոլանդացին կարող է զբաղեցնել այդ պաշտոնը, եթե «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գլխավորի անգլիական ակումբը։

«Ման. Յունայթեդը» մտահոգված է, որ Տեն Հագը Պրեմիեր Լիգայի փորձ չունի և ցանկանում է իր պոտենցիալ մարզչին շրջապատել փորձառու օգնականով: Այդ պաշտոնում դիտարկվում է նաև «Միդլսբրոյի» և Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Սթիվ Մակլարենի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ Վան Պերսին մանչեսթերյան ակումբում հանդես է եկել 2012-ից 2015 թվականներին և թիմի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն: