Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է (լուսանկար)

«Պոգոնի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է:

Հեղինակավոր Transfermarkt պորտալը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը դարձրել է 1,20 միլիոն եվրո: Մինչ այս կիսապաշտպանի տրանսֆերը գնահատվում էր 900 հազար եվրո:

Հիշեցեննք, որ Բիչախչյանը «Ժիլինայից» այս ձմռանը տեղափոխվեց լեհական ակումբ: Նա «Պոգոնի» կազմում Լեհաստանի առաջնությունում մասնակցել է 9 խաղի, խփել է 2 գոլ և կատարել 1 ասիստ: