«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Ա Սերիայի մրցաշրջանի մնացած հատվածում թիմի նպատակների մասին։
«Մենք առաջինն ենք մրցաշարային աղյուսակում, հանգստություն և ինքնավստահություն ենք զգում։
Երբ արդյունքները դրական են, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում, պետք է հաղթենք բոլոր մնացյալ խաղերում, որպեսզի նվաճենք բաղձալի գավաթը։
Մենք ամեն ինչ կանենք Իտալիայի առաջնությունում հաղթելու համար»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Milan News 24-ը։