Էդեն Ազարը կարող է վերադառնալ Անգլիա

Բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կարող է վերադառնալ ԱՊԼ։

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբը «Արսենալն» է՝ հաղորդում է Foot Mercato-ն։

Անգլիական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Էդենի գործակալի հետ՝ քննարկելու հաջորդ մրցաշրջանում նրան վարձակալելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, չնայած «Ռեալի» ցանկությանը, ֆուտբոլիստը մտադիր չէ լքել Մադրիդը։

Լա լիգայի 17 խաղում Ազարը մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։