Ալվարո Օդրիոսոլան, հավանաբար կմնա «Ֆիորենտինայում»

«Ֆիորենտինան» պլանավորում է գնել «Ռեալի» իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլային, որը ներկայումս վարձավճարով է հանդես գալիս իտալական ակումբում՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Ա Սերիան ներկայացնող ակումբը գոհ է 26-ամյա ֆուտբոլիստի ելույթներից և կարծում է, որ կկարողանա համաձայնության հասնել «Արքայական ակումբի» հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Օդրիոսոլան Ա Սերիայի 22 խաղում 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։