Ռիշարլիսոնը կարող է տեղափոխվել գերակումբ

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ բրազիլացուն ձեռք բերելու հարցում հետաքրքրված են փարիզյան ակումբի ղեկավարները։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն ունի, նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ընթացիկ մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Էվերթոնի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: