«Բարսելոնան» ցանկանում է պայմանագիր առաջարկել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին

«Բարսելոնան» ցանկանում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին, ով այս ամառ կարող է դառնալ ազատ գործակալ: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» դժվար թե նոր պայմանագիր առաջարկի 29-ամյա իսպանացի ֆուտբոլիստին, ուստի Իսկոն ամռանը կհեռանա թիմից։

Ընդհանուր առմամբ, Իսկոն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 350 խաղում դարձել է 53 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը նաև 17 տիտղոս է նվաճել թիմի հետ։