ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը ոտքի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ամբողջական բուժզննումից հետո ֆուտբոլիստի մոտ աճուկային հատվածում խնդիրներ են հայտնաբերվել։ Պարեդեսը կարող է վիրահատության կարիք ունենալ:
Այս մրցաշրջանում 27-ամյա արգենտինացին Լիգա 1-ում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։