Լրագրող Դանիել Ռիոլո. «Ինձ ոչ ոք չի հավատա, բայց մայիսին Կիլիանը կհայտարարի իր որոշման մասին և կմնա ակումբում»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն նոր պայմանագիր կկնքի ֆրանսիական ակումբի հետ։ Այս մասին հայտարարել է լրագրող Դանիել Ռիոլոն։

«ՊՍԺ-ի նախագահի միակ հետաքրքրությունն է իմանալ, թե ինչ է անելու Կիլիանը:

Ինձ ոչ ոք չի հավատա, բայց մայիսին նա կհայտարարի իր որոշման մասին և կմնա ակումբում»,- ասել է Ռիոլոն RMC Sport-ի After Foot հաղորդման եթերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» վստահ է, որ ֆրանսիացին կհամալրի իրենց շարքերը: