«Բրենթֆորդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենով հետաքրքրված են անգլիական մի քանի բարձրակարգ ակումբներ:
Daily Mail-ի փոխանցմամբ, 30-ամյա դանիացուն ցանկանում են գնել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենեմը»:
Հիշեցնենք, որ Քրիստիանը 2013-2019 թվականներին արտեն հանդես է եկել Լոնդոնյան ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։